News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Մարտին մեկնարկող IT CUP ֆուտզալի առաջնությունը նվիրվում է պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ պայքարին: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց առաջնության կազմակերպիչներից Արմեն Նազարյանը:

«Այս տարվա առաջնությունը նվիրում ենք «Դեմ եմ» շարժմանը, այսինքն այն մարդկանց, ովքեր պայքարում են կուտակային կենսաթոշակային նոր օրենքի դեմ»,- ասաց Արմենը՝ ընդգծելով, որ 2007թ.-ից անցկացվող առաջնությունն առաջին անգամ է նվիրվում ինչ-որ պայքարի:

3 ամիս տեւող առաջնությանը մասնակցելու է 24 թիմ: Ֆուտբոլիստները բոլոր խաղերին կրելու են «Դեմ եմ» գրությամբ թեւկապներ:

«Եթե մարզադահլիճի տնօրինությունը թույլատրի, կլինեն նաեւ մեծ պաստառներ ու դրոշակներ»,- նշեց Արմենը:

Հիշեցնենք, որ 2014թ. հունվարի 1-ից ՀՀ-ում ուժի մեջ է մտել Կուտակային կենսաթոշակների մասին օրենքը, որով նախատեսվում է 1974-ից հետո ծնված ՀՀ քաղաքացիների ամսական աշխատավարձից 5%-ի չափով պարտադիր հատկացումներ կատարել կենսաթոշակային հիմնադրամներին։ Օրենքի դեմ դուրս եկան ՏՏ ոլորտի, բանկերի աշխատակիցներ եւ բազմաթիվ այլ քաղաքացիներ։ Հունվարի 24-ին Սահմանադրական դատարանը մինչեւ խորհրդարանական չորս ուժերի դիմումի՝ 2014թ. մարտի 28-ին նշանակված բանավոր ընթացակարգով քննությունը, կասեցրեց «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդվածի եւ 86-րդ հոդվածի 3-րդ մասի գործողությունը: Կան ընկերություններ, որոնք չեն գանձել կուտակային 5% պարտադիր վճարը եւ սպասում են Սահմանադրական դատարանի՝ մարտի 28-ի որոշմանը:

Տպել
Ամենաշատ