News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Ռուսական «Ռոսատոմ» պետական կորպորացիայի պատվիրակությունը գտնվում է Հայաստանում Հայկական ԱԷԿ-ի դիագնոստիկայի համար: Այդ մասին NEWS.am-ի թղթակցին հայտնել է Հայաստանի էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը: Արդյունքների համաձայն՝ նշել է նա, կկազմվի ՀԱԷԿ վերազինման արժողության գնահատական՝ դրա գործունեությունը 2016թ.-ից մինչեւ 2026թ.-ը երկարաձգելու համար: Աշխատանքներին հետեւում են ԱՄԷԳ մասնագետները:

«Նախնական գնահատական դեռ չկա, սակայն աշխատանքների գրաֆիկն անսահմանափակ չէ: Ռուս գործընկերներն այստեղ կմնան, որքան անհրաժեշտ է»,- հայտարարել է Մովիսիսյանը: Վերազինման համար անհրաժեշտ վարկային միջոցներն ամենայն հավանականությամբ, նույնպես ռուսական կողմը կտրամադրի:

Հիշեցնենք, որ ինչպես ավելի վաղ նշում էր Հայաստանի նախագահին կից Ատոմային էներգետիկային անվտանգության խորհրդի քարտուղար Վահրամ Պետրոսյանը, ՀԱԷԿ-ի նման մեկ այլ կայանի վերականգնումը գնահատվում է 120-160 մլն դոլար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ