News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Մաքսային միության հետ էներգետիկ համաձայնագրերը չեն խանգարում Իրանի հետ պայմանագրին: Այս մասին հայտարարել է Հայաստանի էներգետիկայի ու բնական ռեսուրսների նախարարի տեղակալ Հովսեփ Իսայանը՝ «Գազային հարցը հայկական էկոնոմիկայի համար» Եվրասիական փորձագիտական ակումբի կլոր սեղանի ժամանակ: Ըստ նրա՝ նախորդ տարվա դեկտեմբերին Հայաստան էին ժամանել մասնագետներ Եվրասիական տնտեսական հանձնաժողովից, որոնք ուսումնասիրել են Հայաստանի ու Վրաստանի եւ Հայաստանի ու Իրանի էներգետիկ պայմանագրերն ու եկել այն եզրակացության, որ դրանք չեն խոչընդոտում ՄՄ հետ էներգետիկ համաձայնագրերին:

Տեխնիկապես այդ հնարավորությունը կստեղծվի 2018-ին, երբ Հայաստանը կավարտի 400-կնվ-անոց էլեկտրական հաղորդալարը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ