News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը կարծում է, որ մարտի 1-ին Հայ ազգային կոնգրեսի նախաձեռնած հանրահավաքին մասնակցելը «ճաշակի հարց է»: Այս մասին նա ասաց այսօր` փետրվարի 28-ին ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո լրագրողների հետ հանդիպման ժամանակ՝ անդրադառնալով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության այն հայտարարությանը, թե պատրաստվում են մասնակցել ՀԱԿ-ի նախաձեռնած հանրահավաքին:

«Ճաշակի հարց է ՀԱԿ-ի հանրահավաքին մասնակցելը: Դա բացառապես ԲՀԿ-ի իրավունքն է: Բայց օրինակ` պատգամավոր Աղվան Վարդանյանն էլ հայտարարել է, որ չի մասնակցելու: Ճաշակի հարց է հանրահավաքին մասնակցելը: Մեկի ճաշակով է, մյուսի՝ ոչ»,- ասաց նա:

Լրագրողների հարցին` արդյոք մարդաշատ հանրահավաք կլինի՞, ԱԺ փոխնախագահը պատասխանեց, որ գուշակություններով չի զբաղվում.

«Հայաստանը` որպես ժողովրդավարական երկիր, իր քաղաքացիներին հնարավորություն է տալիս, որպեսզի իրենց տեսակետները ներկայացնեն: Դա կլինի հանրահավաքների, երթերի կամ այլ օրինական պահանջների տեսքով. Դա իրենց սահմանադրական իրավունքն է»:

Անդրադառնալով գործադիր մարմնի նիստի ժամանակ քննարկված հարցերին` Էդուարդ Շարմազանովը նշեց, որ կուսակցությունը պատրաստվում է մայիսի երկրորդ կեսին համագումար հրավիրել:

«Մինչեւ այդ նախատեսում ենք միջազգային տնտեսական գիտաժողով, որին կմասնակցեն մեր գործընկեր կուսակցությունները Ռուսաստանից եւ Չինաստանից»,- ավելացրեց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ