News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Պետերբուրգում վերջնականորեն չեղյալ են հայտարարել ուկրաինական «Օկեան Էլզի» խմբի համերգը: Շրջագայությունների կազմակերպիչները համերգի համար նոր հարթակ էին գտել՝ «Սիբուր-Արենան», սակայն մարզահամալիրի ներկայացուցիչները հայտարարել են, որ չեն հասցնի մինչեւ մարտի 31-ը նախապատրաստել հրապարակը:

Կազմակերպող ընկերության մամուլի խոսնակը նշում է, որ ելույթի համար երաժիշտներն այլ վայր չեն փնտրելու, հաղորդում է «Ռոսիյսկայա գազետան»:

«Համերգը միանշանակ չեղյալ է համարվել: Տոմսերի արժեքը հետ կվերադարձվի մարտի 31-ից ապրիլի 10-ն ընկած ժամանակահատվածում»,- պարզաբանել է նա:

Նշենք, որ ավելի վաղ «Լեդովի դվորեց»-ի կայքում հրապարակվել էր հաղորդագրություն, որ համաձայն իրենցից անկախ պատճառներով համերգը չեղյալ է հայտարարվում: Առիթ են հանդիսացել մարզահամալիրի վարչության ու կազմակերպիչների միջեւ ֆինանսական տարաձայնությունները:

Նշենք, որ մինչ այդ պետերբուրգյան խորհրդարանի պատգամավոր Վիտալի Միլոբովը դիմել էր ՌԴ կրության նախարարությանը, որպեսզի խմբին թույլ չտան մուտք գործել ՌԴ տարածք՝ մեղադրելով անդամներին հակառուսական տրամադրությունների քարոզում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ