News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

74-ամյա բրիտանացի Դեւիդ Ուոթսոնը զվարճացել է նրանով, որ իր անպարկեշտ լուսանկարները եւ սիրո խոստովանություններն ուղարկել է բրիտանական հայտնի սերիալների դերասաններին: Նա դերասանների լուսանկարները փակցրել է մերկ կանանց ու տղամարդկանց լուսանկարներին եւ գրել. «Ուզում եմ ձեզ այսպիսին տեսնել», հաղորդում է Mirror-ը:

Այլասերված թոշակառուի կողմից ոտնձգությունների են ենթարկվել 37-ամյա Քիմ Մարշը, նրա 30-ամյա գործընկեր Ջեննի Մաքալինը եւ 39-ամյա Նաթալի Ռոբը: Նրանցից յուրաքանչյուրը Ուոթսոնից մի քանի «զզվելի եւ նողկալի նամակներ» է ստացել:

Թոշակառուն սեր է խոստովանել եւ հայտնել, որ երազում է նրանց մերկ տեսնել: Նա նաեւ իր մերկ լուսանկարներն է ուղարկել դերասանուհիներին, հաղորդում է Vesti.ru-ն:

Ոստիկանությունը շատ արագ գտել է 74-ամյա ծերունուն: Դատարանը նրան մեղավոր է ճանաչել ոտնձգությունների եւ անձնական կյանք ներխուժելու հոդվածներով: Տղամարդը դատապարտվել է ազատազրկման:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ