News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ես անհանգստանում են Ուկրաինայում իրադարձությունների կապակցությամբ, բայց ավելի շատ անհանգստանում եմ այն պատճառով, թե ինչ է կատարվում այդ կապակցությամբ մեզ մոտ: Այդ մասին Snob.ru պարբերականում <Զզվանքի մասին> վերտառությամբ գրառման մեջ նշել է հայտնի երաժիշտ եւ հեռուստահաղորդավար, <Մաշինա վրեմենի> խմբի մենակատար Անդրեյ Մակարեւիչը՝ քննադատելով Ուկրաինայի հետ կապված Կրեմլի քաղաքականությունը:

<Եթե կառավարությունը չի լսում իր ժողովրդին եւ միաժամանակ բռնանում է նրա վրա, ժողովուրդը նրան տապալում է: Այնպես որ Ուկրաինայում տիպիկ հեղափոխություն է տեղի ունեցել, եւ որքան էլ չսիրեմ հեղափոխությունները, ես չեմ կարող այն անարդար անվանել: Ու հիմա ինչքան էլ թափահարեք ձեր թեւերը, որքան էլ ըմբոստացող ժողովրդին անվանեք <շագանակագույն ժանտախտ>, դա զզվելի է>,- Ուկրաինայի դեպքերն է ներկայացրել Մակարեւիչը:

Հայտնի երաժիշտը դատապարտել է Մայդանի նկատմամբ կրեմլյան լրատվամիջոցների թշնամական քարոզչությունը. <Տղերք, դուք ինչի եք ձգտում: Ուզում եք հասարակական կարծիք ստեղծել՝ ռուսական զորքերն ինքնիշխան երկրի տարածք մտցնելու համար, կամ Ղրիմը պոկելու համար>:

Երաժիշտը կարծում է, որ քարոզիչներին հաջողվել է զոմբիացնել <մեծ քանակությամբ ապուշների եւ պարզապես անկայուն հոգեբանությամբ տգետների>, որոնք հիմա զենքը ձեռքին ձգտում են ցեղասպանությունից փրկել Ուկրաինայի ռուսալեզու բնակչությանը:

Մակարեւիչը համարում է, որ ռուսական լրատվամիջոցների քարոզիչները պարզապես տպավորություն է, թե Ռուսաստանը պայքարում է Յանուկովիչի իշխանության վերադարձի, այլ ոչ երկու ժողովուրդների բարեկամության համար: <Տղերք, ինչու եք նրան թաքցրել Ռուսաստանում: Ազնիվ մարդը չի թաքցնի հանցագործին ու գողին, իսկ գողը կթաքցնի: Ինչու եք ձեզ խայտառակ անում մարդկության առջեւ: Ես գիտեմ, որ դուք թքած ունեք, բայց ամեն դեպքում... Տղերք, մենք դեռ պիտի միասին ապրենք, հարեւանությամբ, բարեկամությամբ>,- Ուկրաինայի հանդեպ ագրեսիվ տրամադրված մարդկանց կոչ է արել երաժիշտը: Նա նաեւ հիմարություն է անվանել Ուկրաինայի քաղաքներում հուշարձանները հանելն ու լեզուների մասին օրենքը չեղյալ հայտարարելը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ