News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Բրազիլիայում սկսվել է հայտնի կառնավալը: Փետրվարի 28-ին Սան Պաուլուից դեպի օվկիանոսի ափ է շարժվել 2,5 մլն ավտոմեքենա, իսկ Ռիո դե Ժանեյրոյի կառնավալին մասնակցելու համար այս օրերին այդ քաղաք է ժամանել 900 հազար զբոսաշրջիկ, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Սան Պաուլուի սամբայի լավագույն դպրոցները հանդես կգան շաբաթ գիշերը եւ կիրակի, իսկ Ռիո դե Ժանեյրոյի բարձրագույն լիգան տեղի կունենա «Մարկիզ դե Սալուկաի» սամբայի հրապարակում երկուշաբթի եւ երեքշաբթի: Այնպես որ բրազիլացիները 4 օր շարունակ կարող են հետեւել կառնավալային երթերի ուղիղ ռեպորտաժներին:

Այս օրերին կառնավալային երթեր են տեղի ունենում Բրազիլիայի փաստացի  բոլոր խոշոր քաղաքներում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ