News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Իրանի նախագահ Հասան Ռուհանին հայտարարել է, որ իր երկիրը հրաժարվել է միջուկային զենքի ստեղծումից, հայտնում է AP-ը։

Ռուհանիի հայտարարությունը հնչել է պաշտպանության նախարարության շաբաթ օրվա նիստում։ Նրա խոսքով՝ նման ռումբ ստեղծելուց հրաժարվելու պատճառը «բարոյական սկզբունքներն են»։

Նախագահը նշել է, որ եթե Իրանը ցանկանար զանգվածային ոչնչացման զենք ստեղծել, ապա ավելի հեշտ կլիներ քիմիական կամ  մանրէաբանական զենք ստեղծել: Ավելի վաղ Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին կրոնական հրամանագիր էր հրապարակել, որն արգելում էր երկրում միջուկային զենք արտադրել: Ըստ նրա` նման զենքի առկայությունը մեղք է, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»: 

ԱՄՆ-ն եւ մի շարք արեւմտյան երկրներ կարծում են, որ Իրանը մտադիր է միջուկային զենք ստեղծել: Թեհրանն ի պատասխան բազմիցս հերքել է նման ենթադրությունները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ