News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Վերջին տարիներին թմրամիջոցների մասին ավելի շատ են երգում, քան սիրո, իսկ երջանկության մասին ստեղծագործություններն ընդհանրապես շատ քիչ են: Նման եզրակացության է եկել ամերիկացի նկարիչ Նիկոլայ Լամը, ով հատուկ հետազոտություն է իրականացրել:

«Երաժշտության պատմություն» նախագծում նկարիչը ուսումնասիրել է 1960-2013-ն ընկած ժամանակահատվածում հիթ-շքերթների լավագույն երգերը:

Ինֆոգրաֆիկան թույլ է տալիս պատկերավոր ցույց տալ, թե ինչ թեմաներ են հետաքրքրել հասարակությանը նախկինում եւ ինչ է տեղի ունենում այսօր, գրում է Huffington Post-ը:

Հետազոտության համաձայն՝ այսօր ավելի շատ երգեր են հնչում սեքսի մասին, քան 1960-ական-1980-ականներին: Ժամանակակից ստեղծագործություններում հաճախ է հնչում «հիմար» բառը, ինչը նախկինում չի եղել: Սիրո խոստովանություն պարունակող երգերը կարելի է մատների վրա հաշվել, իսկ «երջանիկ» բառը ընդհանրապես դադարել են օգտագործել:

Այդուհանդերձ, կան բառեր, որոնք մնում են վարկանիշի վերին հորիզոնականներում երկար տարիներ: Օրինակ, baby բառը նախանձելի հաճախականությամբ հնչել է եւ 1960-ականների երգերում, եւ 2013-ին: Փողի մասին նույնպես արտիստները երգում են տասնամյակներ: Բացի այդ, առավել պոպուլյար է մնում «տուն» բառը, թեեւ այն ավելի հաճախ է օգտագործվել 1990-ականներին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ