News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների (գործատուների) միությունն այսօր՝ մարտի 3-ին բիզնեսի նահապետ, մեծ բարերար Ալեքսանդր Մանթաշյանցի ծննդյան կապակցությամբ հուշ-պսակադրություն էր կազմակերպել մեծ հայի արձանի մոտ:

Միության մամուլի ծառայությունից հայտնում են. «Մարտի 3–ին հայոց բիզնեսի նահապետ, մեծ բարերար, նավթարդյունաբերության համաշխարհային արքաներից Ալեքսանդր Մանթաշյանցի ծննդյան օրն է։ Այսօր մայրաքաղաքի Աբովյան–Սայաթ-Նովա փողոցների հատույթում, ուր 2012–ին տեղադրվեց մեծ հայի արձանը, կազմակերպել էր հուշ–պսակադրությունը, ինչը դարձել է ավանդական։ Մանթաշյանցը 20–րդ դարասկզբին հայ մտավորականության մի ամբողջ սերնդի պահեց ու զորակցեց, հարյուրավոր երիտասարդների եվրոպական կրթության տվեց, բարերարության այնպիսի վեհ քայլեր կատարեց, որ մինչեւ այսօր մնում են աննախադեպ։ Ընդամենը հարգանքի խոնարհումով եւ նրա դասերը սերտելով՝ արժանին կմատուցենք հայոց մեծ բարերարին, որին ազգովի դեռ շատ պարտքեր ունենք մարելու։ Եվ միշտ հիշենք, որ Մանթաշյանցի հիշատակը հարգելով՝ ամեն հայ իր ազգային արժանապատվությունն է վերահաստատում»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ