News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության  մայրաքաղաք Ստեփանակերտում իրավագետ Վլադիկ Ներսեսյանցի 75-ամյակի պատվին գիտական ընթերցումներ են կազմակերպել:

Ընթերցումները կազմակերպել էր Արցախի պետական համալսարանի Ուսանողական գիտական ընկերության նախագահ Ավետիք Հարությունյանը: Վլադիկ Ներսեսյանցը ռուսաստանցի հայտնի իրավաբան է, պետության եւ իրավունքի, իրավունքի պատմության, քաղաքական եւ իրավական ուսմունքների պատմության տեսաբան: Ընթերցումներին մասնակցել են ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, Գերագույն դատարանի նախագահ Նարինե Նարիմանյանը, արդարադատության նախարար Արարատ Դանիելյանը, դատավորներ, իրավաբաններ, իրավապաշտպաններ:

ԼՂՀ ԱԺ-ի նախագահ Աշոտ Ղուլյանն  ընդգծել է  ԽՍՀՄ-ի եւ Ռուսասանի հայտնի իրավագետ, գիտնական հայրենակից Ներսեսյանցի աշխատանքներն ուսումնասիրելու կարեւորությունը, որը նոր ճյուղ է հիմնել իրավունքի փիլիսոփայության ոլորտում: Խոսնակը նշել է, որ այդ նույն ազատական արժեքների հիման վրա էլ հռչակվել էր Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: 

ԾԱՆՈԹԱԳՐՈՒԹՅՈՒՆ. Վլադիկ Ներսեսյանցը  պետության եւ իրավունքի  ազատական-իրավական տեսության եւ ցիվիլիզմի հայեցակարգի հիմնադիրն է: Ժամանակին նա եղել է Սոցիալական եւ իրավական փիլիսոփայության  միջազգային կազմակերպության ռուսական մասնաճյուղի նախագահը, «Փիլիսոփայական ժառանգություն» խմբագրական կոլեգիայի անդամ, Նոր փիլիսոփայական հանրագիտարանի համահեղինակ: Իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՌԳԱ-ի ակադեմիկոս (2000թ.):

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ