News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Ամերիկյան Forbes ամսագիրը ներկայացրել է միլիարդատերերի ամենամյա վարկանիշային աղյուսակը: Ցուցակը 4 տարի անց դարձյալ գլխավորել է Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը: Նրա ունեցվածքը Forbes-ը գնահատել է 76 մլրդ դոլար:

Մեքսիկացի մագնատ Կարլոս Սլիմը, ով անցյալ տարի գլխավորում էր ցուցակը, երկրորդ հորիզոնականում էր  72 մլրդ դոլար ունեցվածքով: Լավագույն եռյակը եզրափակում է Inditex ընկերության սեփականատեր Ամանսկիո Օրտեան(64 մլրդ դոլար ունեցվածք):

Չորրորդ հորիզոնականում է Ուորեն Բաֆեթը 58,2 մլրդ ունեցվածքով: Հնգյակում են Oracle գլխավոր տնօրեն Լարի Էլիսոնը: Նրա ունեցվածքը կազմում է 48 մլրդ դոլար:

Լավագույն երկրորդ տասնյակում են ամերիկացի արդյունաբերողներ Չարլզ եւ Դեւիդ Կոհիները(40-ական մլրդ դոլար ունեցվածքով), Քրիսթի եւ Ջիմ Ուուլթոնները(36,7 եւ 34,7 մլրդ դոլար), Las Vegas Sands ցանցի սեփականատեր Շելդոն Ադելսոնը, որի ունեցվածքն ավելացել է 11,5 մլդր դոլարով(38 մլրդ դոլար):

2014թ.-ի վարկանիշային աղյուսակում 1645 մարդ ՝ ընդգրկված: Ընդհանուր ունեցվածքը կազմում է 6,4 տրլն դոլար: Ցուցակում 268 նորեկ կա, որից 42-ը կանայք են:

Ցուցակում միջին ունեցվածքը կազմում է 4,7 մլրդ դոլար: Միլիարդատերերից 1080-ն ինքնուրույն են կապիտալը կուտակել, 207-ը ժառանգել են, 352-ը ժառանգել եւ ավելացրել են, հաղորդում է Forbes.ru-ն:

Նշվում է, որ 2013թ.-ը լավագույնն էր Facebook-ի տնօրեն Մարկ Ցուկերբերգի համար, որի ունեցվածքը 13,3 մլրդ դոլարից հասել է 28,5 միլիարդի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ