News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

ԱՄՆ ու Իրանի միջեւ հնարավոր համաձայնագրի պայման կարող է հնդիսանալ երաշխիքը, որ Թեհրանը չի դիմի միջուկային զենք ստեղծելուն: Այս մասին ասվում է պետքարտուղար Ջոն Քերրի ուղերձում՝ ուղղված ամերիկա-իսրայելական հասարակական հարաբերությունների կոմիտեի մասնակիցներին:

Բացի այդ, նա եւս երկու նախապայմաններ  է առաջ քաշել: Նախ՝ Իրանքը պետք է ապացուցի իր միջուկային ծրագրի խաղաղ բնույթը, երկրորդ՝ ԱՄՆ-ն պետք է ժամանակ ունենա հակազդելու ԻԻՀ-ին, եթե վերջինս, այնուամենայնիվ, որոշի միջուկային արսենալ ձեռք բերել:

Նշված կետերը Քերրին համարում է ստանդարտներ՝ Թեհրանի հետ մշտական համաձայնագիր կնքելու, փոխանցում է «Iran.ru»-ն:

Հիշեցնենք, որ ավելի վաղ իրանցի նախագահը հայտարարել էր, որ երկիրը հրաժարվում է միջուկային զենք արտադրել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ