News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

«Գազպրոմը» 2014-ի ապրիլից վերացնում է Ուկրաինա գազի մատակարարման արտոնությունները, ՌԴ վարչապետ Դմիտրի  Մեդվեդեւի հետ հանդիպմանը  հայտարարել է գազային ընկերության գլխավոր տնօրեն Ալեքսեյ Միլլերը:

«Գազպրոմը» որոշել է հաջորդ ամսվա սկզբից չերկարացնել գործող զեղչերը», — Ասել է Միլլերը՝ հավելելով, որ ուկրաինացի գործընկերները պայմանագրային պարտավորվածությունները չեն կատարում: Ռուսաստանին Ուկրաինայի գազային  պարտքը կազմում է 1,549 մլրդ դոլար:

Իր հերթին Մեդվեդեւը հավանություն է տվել ընկերության որոշմանը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

Նշվում է, որ 2013թ. Ուկրաինայի «Նավթոգազը» Ռուսաստանից ստացել էր 13 միլիարդ խմ գազ՝  հազար խմ-ը 400 դոլարով:  Անցյալ տարվա դեկտեմբերին Ուկրաինան Ռուսաստանից զեղչ էր ստացել, 2014թ.  գինը սահմանվել էր  268,5 դոլար: Այն ժամանակ էլ պայմանավորվել էին, որ  2013թ. 2,634 միլիարդ դոլար պարտքը երկիրը կմարի հունվարի 25-ին: Փետրվարի 14-ի դրությամբ «Նավթոգազը»   ռուսական «Գազպրոմին» վճարել է 1,28 միլիարդ դոլար՝ անցյալ տարվա մատակարարված գազի համար, եւ մնացած պարտքը վճարելու ժամանակ խնդրել մինչեւ ապրիլի 15-ը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ