News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Ժնեւի ավտոսրահում Renault ընկերությունը ներկայացրել է Twingo-ի երրորդ սերնդի ներկայացուցչին: Առաջին անգամ Twingo-ն ունի հինգ դուռ, դիմաքարշային ու հետնաքարշային համակարգ:

Շարժիչը դիմային հատվածում է, արդյունքում այն ավելի շատ հնարքների է ունակ, շրջադարձը կրճատվել է 8,65 մետրի: Բացի այդ, Twingo-ն 10 սմ-ով է կարճ է նախորդից:

Բարձրությունն ավելացել է 8 սմ-ով, բեռնախցիկի ծավալը կազմում է 219 լիտր: Մեքենային լայնությունը մնացել է անփոփոխ՝ 1,64 մետր:

Renault Twingo-ի ներքին սրահու ավելի շատ տեղ է հատկացված մանրուքներին: Հավելյալ արժեքի դիմաց հնարավոր է նաեւ կլիմայի վերահսկողություն, նավիգացիոն համակարգով R-Link համալիր: Գույները չորսն են՝ սպիտակ, դեղին, երկնագույն եւ կարմիր:

Renault Twingo-ն պատրաստվել է 1 լիտր ծավալով(70 ձիաուժ, 91 Նմ) շարժիչով: Փոխանցման տուփը մեխանիկական է՝ հինգ եւ վեց աստիճանով, հաղորդում է Аuto.mail.ru-ն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ