News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Սպարապետ Վազգեն Սարգսյանի մորը՝ տիկին Գրետային, քիչ առաջ տեղափոխել են «Նաիրի» բժշկական կենտրոն: Նա գտնվում է Վերակենդանացման բաժանմունքում: Այս մասին NEWS.am-ին ասաց Առողջապահության նախարարության գլխավոր անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ Անատոլի Գնունին:

Այս պահին տիկին Գրետային հետազոտում են: Հայտնի չէ, թե ինչ հիվանդություն ունի նա:

Նշենք, որ վաղը՝ մարտի 5-ին, Վազգեն Սարգսյանը կդառնար 55 տարեկան:

Հիշեցնենք, որ արդեն տեւական ժամանակ տիկին Գրետան առողջական խնդիրներ ունի եւ բուժում էր ստանում Կարմիր խաչում: Փետրվարի 15-ին կայացած ԵԿՄ համագումարին նա չէր մասնակցել առողջական խնդիրներից ելնելով:

Տպել
Ամենաշատ