News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Սպարապետ Վազգեն Սարգսյանի մորը՝ տիկին Գրետայի մոտ հայտնաբերվել է ուղեղի արյան շրջանառության սուր խանգարում: Այս մասին NEWS.am-ին ասաց Առողջապահության նախարարության գլխավոր անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ Անատոլի Գնունին:

«Վիճակը կայուն է, այս գիշեր կմնա վերակենդանացման բաժանմունքում: Առավոտյան կտեսնենք, թե ինչ կանենք»,-ասաց նա:

Այս պահին վերակենդանացման բաժանմունքի մոտ հավաքված են տիկին Գրետայի հարազատները:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Գրետա Սարգսյանին քիչ առաջ տեղափոխել են «Նաիրի» բժշկական կենտրոն. նա գտնվում է Վերակենդանացման բաժանմունքում:

Նշենք, որ վաղը՝ մարտի 5-ին, Վազգեն Սարգսյանը կդառնար 55 տարեկան:

Հիշեցնենք, որ արդեն տեւական ժամանակ տիկին Գրետան առողջական խնդիրներ ունի եւ բուժում էր ստանում Կարմիր խաչում: Փետրվարի 15-ին կայացած ԵԿՄ համագումարին նա չէր մասնակցել առողջական խնդիրներից ելնելով:

Տպել
Ամենաշատ