News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մարտի 5-ին մասնակցել է Արցախի եւ Հայաստանի հերոս Վազգեն Սարգսյանի ծննդյան 55-ամյակին նվիրված միջոցառումներին:

Նա ներկա է գտնվել ԼՂՀ ՊԲ Վ. Սարգսյանի անվան զորամասում կազմակերպված հանդիսավոր հավաքին եւ հանդես եկել ելույթով:

 Իր խոսքում Բակո Սահակյանը նշել է, որ Վազգեն Սարգսյանը կանգնած էր մեր ժողովրդի ազգային-ազատագրական շարժման ակունքներում, եղել է հայոց պետականության վերականգնման առաջամարտիկներից, հայոց բանակի հիմնադիրներից եւ առաջին հրամանատարներից մեկը եւ դեռեւս կենդանության օրոք արժանացել է Սպարապետի պատվավոր կոչմանը: Երկրի ղեկավարն ընդգծել է, որ Վազգեն Սարգսյանի հիշատակը վառ պահելու լավագույն միջոցը նրա պատգամների իրականացումն է, հայոց անկախ պետության շարունակական ամրապնդումը եւ բանակի զորացումը:

Այնուհետեւ նախագահ Սահակյանը մասնակցել է Ստեփանակերտի երիտասարդության եւ մշակույթի պալատում Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյանը նվիրված երեկոյին:

Միջոցառումներին մասնակցում էին Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԱԺ խոսնակ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք, Վազգեն Սարգսյանի եղբայր Արամ Սարգսյանը, Հայաստանից ժամանած հյուրեր:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ