News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Հնագույն մարդիկ կարող էին Սթոունհենջի քարերն օգտագործել մեղեդիների ստեղծման համար, հաղորդում է BBC-ն՝ վկայակոչելով փորձագետ Փոլ Դեւերեի հետազոտությունները:

Դեւերեի տեսության համաձայն՝ Սթոունհենջն ընտրվել է իր ակուստիկ հատկությունների շնորհիվ: Փոլ Դեւերեն Լոնդոնի Արվեստների թագավորական քոլեջում վարում է ծրագիր, որն ուսումնասիրում է հնագույն մարդկանց կենցաղը՝ մասնավորապես Բրիտանիայում Սթոունհենջի հայտնի քարե կառույցների կիրառման հնարավորությունները, հաղորդում է «Gazeta.ru»-ն:

Քարերի վրա հայտնաբերվել են ֆիզիական ներգործության հետքեր: Նշված է, որ ֆիզիկական ներգործության դեպքում որոշ քարեր մետաղական ձայն են արձակում, որը նման է զանգի հնչյունից կամ մետաղե թմբուկի հնչյունից մինչեւ գոնգի հնչողության: Դեւերեն ու իր գործընկերները հետազոտություն են գրել՝ փաստականացնելով, որ քարերի մոտ 5-10 տոկոսը յուրահատուկ ձայներ էր արձակում:

Քարերի տարատեսակն հնչողությունը կարող է հաստատել ենթադրությունը, որ Սթոունհենջի քարերն օգտագործվել են սիմֆոնիաների ստեղծան համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ