News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Մուտքը Մաքսային միություն չի բարդացնի հայկական թեթեւ արդյունաբերական արտադրանքի իրացումը ոչ Ռուսաստանում, ոչ Եվրոպայում: Նման կարծիք NEWS.am-ի թղթակցին հայտնել է  «Տոսպ» (Երեւան) ԲԲԸ-ի գլխավոր տնօրեն Սուրեն Բեկիրսկին: Նա նշել է, որ պատրաստի արտադրանքը կարող է թանկել 10-15 տոկոսով, սակայն, միայն Հայաստանում:

Ընկերությունը բամբակ է ներկրում Թուրքիայից եւ Միջին ասիայից(ոչ Ղազախստամնից): «Ղազախստանը քիչ բամբակ ունի, այն էլ հիմնականում տեխնիկական է»,- ասել է Բեկիրսկին: Մաքսային միությունում դրա ներկրման տոկոսադրույքը 5 տոկոս է:

Այնուամենայնիվ, Բեկիրսկին հավելել է, որ խոշոր արտադրողները միտված են արտահանման: Այդ դեպքում հավելավճարը չպետք է խոչնըդոտի: Մի կողմից, նախկինում բամբակը Հայաստանը Թուրքիայից ու Ղազախստանից ներկրում էր առանց տուրքի: Իսկ մյուս կողմից հայ արտադրողներն այլեւս ռուսական մաքսատան չեն վճարի միջնորդներին, իսկ տանը չեն սպասի ԱԱՀ վերադարձին: Իսկ նա, ով աշխատում է Եվրոպայի հետ, կարող է ազատվել տուրքերից՝ հումքը ձեւակերպելով որպես ժամանակավոր ներկրում: «Այսինքն խնդիրը մնում է միայն ներքին շուկայում»,- հայտարարել է Բեկիրսկին:

Հայաստանում տեղական արտադրության ներքնազգեստը կարող է արժենալ 1200-1500 դրամ, հավելել է  նա: «Խոսքը որակյալի մասին է: Գնի տարբերություն կնկատվի, սակայն ոչ մեծ»,- նշել է նա:

Մեկ այլ խնդիր է այն, որ ներքին շուկայում լուրջ շրջանառության դեպքում հարկ է լինում պահեստավորել շրջանառության միջոցների 15-20 տոկոսը: «Սա արդեն փոքր-ինչ ցավոտ է: Այստեղ կառավարությունը պետք է մտածի, ինչ մեխանիզմներ մշակի թեթեւ արդյունաբերության համար: Սակայն սա արդեն այլ հարց է»,- նշել է Բեկիրսկին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ