News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Օրերս Արմավիրի մարզի զորամասերից մեկում զինծառայողը պատահաբար վնասել է իրեն: NEWS.am-ի տեղեկություններով՝ ժամկետային զինծառայող Գոռ Հ.-ն զենքը մաքրելիս կրակել է ինքն իրեն՝  հասցնելով ձախ ազդրի եւ սրունքի փափուկ հյուսվածքների հրազենային միջանցիկ վիրավորում:  Նա այժմ գտնվում է հոսպիտալում, վիճակը նորմալ է: Ի դեպ, զինծառայողը պետք է այս գարնանը զորացրվի:

Մեր տեղեկություններով՝ դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել ՔՕ-ի 363-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Այդ հոդվածով սահմանվում է զինծառայողի կողմից իր առողջությանը վնաս պատճառելը, որը հանգեցրել է կամ կարող էր հանգեցնել զինվորական ծառայության կամ դրա առանձին պարտականությունների կատարումը ժամանակավորապես դադարեցնելուն, այն պատժվում է կալանքով՝ առավելագույնը երեք ամիս ժամկետով, կամ կարգապահական գումարտակում պահելով` առավելագույնը 3 տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը 4 տարի ժամկետով:

Ի դեպ, զինծառայողի՝ զենքը մաքրելիս ինքն իրեն վնասելու մի դեպք էլ  գրանցվել էր Կոտայքի մարզի Բալահովիտի զորամասում:

Տպել
Ամենաշատ