News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Հայաստանի ժողովրդական արտիստ, Դրամատիկական թատրոնի դերասան Գուժ Մանուկյանն այսօր՝ մարտի 7-ին, դուրս է գրվելու հիվանդանոցից: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեցին «Իզմիրլյան» բժշկական կենտրոնից:

Նրանց փոխանցմամբ՝ դերասանի առողջական վիճակը լավ է, ապաքինվել է: Հիվանդանոցից վստահեցրին նաեւ, որ Գուժ Մանուկյանն արդեն ինքնուրույն կարողանում է նորմալ քայլել:

Հիշեցնենք, որ նախորդ տարի Գուժ Մանուկյանը տեղափոխվել էր  «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Այդ անգամ տեղափոխման պատճառը արյունահոսության ախտանշաններն էին, խնդիրներ կային կոկորդի հատվածում, հետազոտություններ էր անցել, այնուհետեւ վիրահատվել, հեռացրել էին պարանոցի շրջանում կիստոզ գոյացությունը: Դրանից հետո հայտնի դերասանի մոտ այլ առողջական խնդիրներ էր առաջացել: «Ռադիկուլիտը մեջքիցս խփել է ոտքիս, տարիքի հետ չբուժեցի, եկավ հասավ ոտքիս, մի քանի բան փորձել եմ, ոչինչ չի օգնում` ասեղնաբուժություն, մասսաժանման բաներ, հիմա էլ «Օրսեն» եմ առել, ասել են մի 5 ասեղ սրսկվի, տեսնենք»,- ասել էր Գուժ Մանուկյանը: Փետրվարի 17-ից նա տեղափոխվել է Իզմիրլյան բժշկական կենտրոն: Հայտնի դերասանին կոնքազդրային հոդի էնդոպրոթեզավորում է արվել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ