News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Բեյրութ-Բաղդադ չվերթն իրականացնող օդանավը թռիչքից քիչ անց վերադարձել է օդանավակայան, քանի որ Իրաքի տրանսպորտի նախարար Հադի ալ-Ամիրիի որդին ուշացել էր օդանավից, հաղորդում է «Ռոյթերս»-ը:

Օդանավի թռիչքը հետաձգել են 6 րոպեով՝ սպասելով նախարարի որդուն՝ Մահդի ալ-Ամիրիին եւ նրա ընկերոջը: «Մենք անհրաժեշտ հայտարարություն արեցինք: օդանավը թռավ, բայց պարզվեց, որ ուղեւորներից մեկը նախարարի որդին է»,-հայտնել է Middle East Airlines ընկերության ղեկավարը:

Նա հավելել է, որ երբ ալ-Ամիրին ժամանել է օդանավակայան, նա շատ բարկացած է եղել: «Ես թույլ չեմ տա օդանավը վայրէջք կատարի Բաղդադում»,-հայտարարել է նախարարի որդին: Թռիչքից 21 րոպե անց Բաղդադի օդանավակայանի դիսպետչերը վայրէջքի թույլտվություն չի տվել, եւ օդանավը ստիպված է եղել վերադառնալ Բեյրութ, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:

Իրաքի տրանսպորտի նախարարը հաստատել է, որ օդանավը հետ է վերադարձել, բայց պնդել է, որ դա այլ պատճառով է եղել, որ իր որդին այդ չվերթով չպիտի թռչեր: «Այդ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը»,-հայտարարել է Հադի ալ-Ամիրին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ