News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հայաստանի գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանն, այսօր՝ մարտի 6-ին, ընդունել է զինվորական ծառայության ընթացքում մահացած զինծառայողներ Ա. Ղազարյանի, Ա. Ավետիսյանի, Տ. Օհանջանյանի եւ Վ. Մուրադյանի ծնողներին, հանդիպումը տեւել է 5 ժամ:

Դատախազության մամուլի ծառայությունից հայտնում են, որ հանդիպման ընթացքում, մանրամասն քննարկվել են զինծառայողների  մահվան փաստի առթիվ հարուցված քրեական գործերով իրականացված քննչական եւ դատավարական գործողությունները, կատարված աշխատանքը, ձեռք բերված արդյունքները:

ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությամբ, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ, ՀՀ զինվորական դատախազ Արտավազդ Հարությունյանը,  ՀՀ պաշտպանության նախարարության քննչական ծառայության պետ Արմեն Հարությունյանը,  ՀՀ զինվորական դատախազության, ՀՀ ՊՆ քննչական ծառայության ՀԿԳ բաժնում քննվող գործերով բաժնի պետ Կ. Հարությունյանը, մահացած զինծառայողների ծնողներին հանգամանալից ներկայացրել են քրեական գործերի ընթացքը:  ՀՀ գլխավոր դատախազի կողմից, տեղում,  տրվել են համապատասխան ցուցումներ, սահմանվել է դրանց կատարման եւ զեկուցման հստակ ժամանակացույց;

Մահացած զինծառայողների ծնողներից յուրաքանչյուրին հնարավորություն է ընձեռնվել անհատապես ներկայացնել իրենց որդիների գործերի վերաբերյալ մտահոգությունները, կարծիքները եւ եզրահանգումները, որոնք, նույնպես ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի ցուցումով պարտադիր քննարկման առարկա են դարձել նախաքննական մարմնի համար:

ՀՀ գլխավոր դատախազը նշել է, որ  ՀՀ դատախազության լիազորությունների շրջանակներում, արվելու է հնարավորը, բացահայտելու կատարված հանցագործությունները, դրանք կատարողներին, մասնակից անձանց  շրջանակը, եւ ըստ մեղքի ու պատժի անհատականացման սկզբունքի, ենթարկելու քրեական պատասխանատվության:

Տպել
Ամենաշատ