News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ամերիկյան Universal Studios կինոընկերությունը Պեկինում 2 մլրդ դոլար արժողությամբ զվարճանքների այգի կկառուցի:

Այգու բացումը նախատեսվում է  2018-ին: Նախագիծը մի քանի տարի է մշակվում էր: Այժմ աշխատանքները սկսելու համար անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը ստորագրված են, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Los Angeles Times-ը:

Պեկինի այգին Universal Studios-ի կառուցածներից վեցերորդը կդառնա, ընկերությունը համանման այգու բացում է նախատեսում նաեւ 2016թ.՝ Հարավային Կորեայում:

Universal Studios-ը զվարճանքների այգի ունի Լոս Անջելեսում, Օռլանդոյում, Սինգապուրում եւ Ճապոնիայում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ