News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ամերիկյան Ford Motor Co ավտոհսկայի նախագահն ու գլխավոր տնօրենը տնօրենների խորհրդից բոնուս է ստացել՝ 13,8 մլն դոլարի չափով՝ նախորդ տարվա ընթացքում ընկերությունը հաջող ղեկավարելու համար:

Հաղորդվում է, որ նման պարգեւատրում նա ստացել է ընկերության եկամուտների ավելացման համար: Նախորդ տարվա արդյունքում Ford-ի եկամուտը կազմել է 7,16 մլրդ դոլար, իսկ նրա բաժնետոմսերն ավելացել են 19 տոկոս: 2014-ի փետրվարի արդյունքներով՝ Ford-ը Չինաստանում իրացրել է 73 հազար մեքենա, հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:

Մալալին «Ֆորդը» ղեկավարել է 2006-ին: Նրա ղեկավարման տարիներին ընկերությունը ոչ միայն հաղթահարել է ֆինանսական դժվարությունները, այլեւ կրկին եկամտաբեր է դարձել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ