News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ամերիկյան Բոսթոն քաղաքում Skinner Auctions աճուրդային տան  կողմից կազմակերպված աճուրդում վաճառքի կհանեն երեք արծաթե զարդեր, որոնք պատրաստվել են 50-ական թվականներին՝ իսպանացի նկարիչ Պաբլո Պիկասոյի էսքիզների հիման վրա:

Հաղորդվում է, որ յուրաքանչյուր զարդի արժեքը կազմում է 20 հազար դոլար, սակայն կազմակերպիչները կարծում են, որ դրանք ավելի թանկ գնով կվաճառվեն: Զարդերից մեկը կոչվում է «Սատիր» ու առասպելական, եղջյուրավոր կենդանու գլուխ է: Մյուս զարդը կոչվում է «Արեգակ» ու երկնային մարմնի տեսք ունի: Երրորդ զարդը տափակ եռանկյունաձեւ կախազարդ է, որի վրա պատկերված է Պիկասոյի որդու՝ Կլոդի դեմքը: Աշխատանքը հենց այդպես էլ կոչվում է՝ «Կլոդ»:

Ինչպես հաղորդվում է, զարդերն ավելի վաղ պատկանել են ամերիկացի դերասանուհի Քերոլ Մելլորիին, որը ժամանակին նշանված է եղել Կլոդ Պիկասոյի հետ եւ բոլոր այդ զարդերը մինչեւ վերջերս կրել է :

Աճուրդը կկայանա մարտի 18-ին, հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ