News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Արցախի Հանրապետության վարչապետ Արա Հարությունյանը մարտի 6-ին այցելել է Հադրութի շրջան՝ Հադրութ քաղաքի, Առաքել եւ Արեւշատ գյուղերի համայնքապետերի՝ 2013 թ. գործունեության հաշվետվություններին ներկա գտնվելու եւ համայնքների բնակչության հետ հանդիպելու նպատակով:

Հադրութ քաղաքում կայացած հանդիպման ժամանակ կառավարության ղեկավարն իր խոսքում անդրադարձավ համայնքում կատարված աշխատանքներին, հիմնախնդիրներին եւ զարգացման ծրագրերին: Ընթացիկ աշխատանքներից նա կարեւորեց երկրորդ մանկապարտեզի շենքի կառուցումը, որը կսկսի գործել այս տարվա սեպտեմբերից: Գործադիրի ղեկավարը տեղեկացրեց, որ քաղաքի զարգացման ծրագրում իր կարեւոր տեղը կունենա բազմաբնակարանային նոր շենքերի կառուցումը: Ի պատասխան բնակիչների կողմից բարձրացված խնդրի՝ վարչապետը խոստացավ աջակցել համայնքի սանմաքրման աշխատանքների համար տրակտորի եւ ջրցան մեքենայի ձեռքբերման հարցում: Ա. Հարությունյանը կոչ արեց ավելի նախաձեռնող լինել համայնքի տնտեսական առկա ներուժը օգտագործելու գործում, որի առանցքային ճյուղերից են գյուղատնտեսությունն ու զբոսաշրջությունը: Հանդիպմանը ներկա էր նաեւ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը, ով քաղաքապետին փոխանցեց օրեր առաջ Հադրութի եւ Ֆրանսիայի Վիեն քաղաքի միջեւ կնքված բարեկամության հռչակագրի մի օրինակը:

Առաքել եւ սահմանամերձ Արեւշատ համայնքների բնակիչների հետ հանդիպումների ժամանակ  վարչապետն ընդգծեց դրանց ռազմավարական նշանակությունը՝ որպես ծայր հարավի բնակավայրեր: Այդ տեսանկյունից Ա. Հարությունյանը հավաստիացրեց, որ նրանք իշխանությունների հատուկ ուշադրության ներքո են: Կատարված աշխատանքներից կառավարության ղեկավարը կարեւորեց երկու գյուղերի նոր դպրոցների կառուցումը եւ աջակցության այլեւայլ ծրագրերի իրագործումը: Անդրադառնալով համայնքների զարգացման հնարավորություններին՝ վարչապետ Հարությունյանը խորհուրդ տվեց զբաղվել նաեւ անասնակերերի մշակմամբ, որպեսզի հնարավոր լինի զարկ տալ անասնաբուծությունը: Գործադիրի ղեկավարը կոչ արեց բնակիչներին միասնական ու ինքնակազմակերպվող լինել համայնքային խնդիրների լուծման ճանապարհին՝ այդ թվում եւ բնակարանային պայմանների բարելավման գործում, որի կապակցությամբ կառավարությունը պատրաստ է աջակցել անհրաժեշտ ծավալի շինանյութով:

Հանդիպումների վերջում վարչապետը պատասխանեց բնակիչների հարցերին՝ տալով համապատասխան պարզաբանումներ եւ հանձնարարականներ: Այցի ընթացքում նրան ուղեկցում էր Հադրութի շրջվարչակազմի ղեկավար Վալերի Գեւորգյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ