News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը հայ աղջիկներին եւ կանանց մարտի 8-ի կապակցությամբ ցանկանում է մայրանալ:

«Կանանց ցանկանում եմ մայրություն, որովհետեւ մենք մայրապաշտ ժողովուրդ ենք: Իհարկե կողմնակից եմ, որ Ազգային ժողովում, Կառավարությունում մեծ լինի կնոջ դերը, բայց ամենակարեւորը որ տղամարդիկ չեն կարող անել, դա մայր լինելն է: Մայրությունն ամենաբարձր արժեքն է»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավարը: Ընտանիքի անդամների եւ հարազատների համար նվերներ պատրաստում է պատգամավորի կինը:

«Ես ըտենց մեծ ճաշակ չունեմ նվերներ գնելու: Ում որ պիտի նվիրեմ, կինս հոգում է, իսկ կնոջս համար ամենալավ ու ամենապատշաճ նվերն եմ անում, այն ինչ ինքն է ցանկանում: Իհարկե, շատ մեծ թանկանոց բաներ չի ուզում, որ ինձ վատ զգամ: Այս տարի կոշիկներ եմ նվիրելու»,- նշեց նա:

Իսկ խորհրդարանի կին ընդդիմադիր պատգամավորների համար Գալուստ Սահակյանը բացիկներ է պատրաստել. «Որպես քաղաքական գործիչ էն չեն, բայց դա չի նշանակում, որ չպիտի շնորհավորեմ, ընդ որում ամեն տարի էլ շնորհավորում եմ: Այս տարի էլ բացիկներ եմ պատրաստել»:

Տպել
Ամենաշատ