News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Իտալիայի մշակույթի նախարար Դարիո Ֆրանչեսկինին կոչ է արել զենքի ամերիկյան արտադրող «ArmaLite»-ին չեղյալ համարել գովազդը, որում Միքելանջելոյի հայտնի «Դավիթ» քանդակը պատկերված է զենքը ձեռքին:

«Զինված «Դավիթի» կերպարը վիրավորական է ու խախտում է օրենքը: Մենք միջոցներ կձեռնարկենք ամերիկյան ընկերության դեմ, որպեսզի նա անմիջապես հրաժարվի իր գովազդից»,- պարզաբանել է նախարարը:

Ընդ որում, նախարարությունում նշել են, որ բոլոր նրանք, ովքեր ցանկանում են արձանի պատկերն օգտագործել կոմերցիոն նպատակներով, պետք է պաշտոնական թույլտվություն ստանան, ինչպես նաեւ վճարեն դրա դիմաց: Դրա հետ մեկտեղ աշխատանքի էսթետիկ արժեքը չպետք է խախտվի, եզրափակում են գերատեսչությունում, հաղորդում է «Gazeta.ru»-ն՝ վկայակոչելով Agence France-Presse-ին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ