News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Ուկրաինայում եւ հատկապես Ղրիմի շուրջ ստեղծված իրադարձությունների համատեքստում Թուրքիայում պատմաբանների եւ լրատվամիջոցների մասնակցությամբ սկսվել է Ղրիմի թուրքականացման քարոզչություն։ Այս մասին, այսօր՝ մարտի 10-ին, լրագրողների հետ հանդիպմանը նշեց թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանը։

Իսպիրյանի խոսքով՝ Ուկրաինայի իրադարձություններում տեղեկատվական-քարոզչական գործողություններին ակտիվորեն միացել է Թուրքիան՝ Ղրիմի շուրջ տարբեր շահարկումներով եւ ապատեղեկատվություններով։

Թուրքագետը նշեց, որ թուրքական մամուլում սկսել են Ղրիմի թաթարներին անվանել Ղրիմի թուրքեր, իսկ Ղրիմը ոչ ավել, ոչ պակաս՝ թուրքական հայրենիք։

«Լրատվամիջոցների կողմից Ղրիմի հարցում սկսած թուրքականացման քարոզչության մեջ ներգրավվում են նաեւ թուրք հայտնի պատմաբանների, ովքեր պնդում են, որ Ղրիմում ապրողները ոչ թե թաթարներ են, այլ ղփչաղ թուրքեր»,-նշեց Իսպիրյանը՝ հավելելով, որ այս քարոզչությունն այն աստիճան է ծավալվել Ղրիմում, որ Ուկրաինայի խորհրդարանի պատգամավոր, Ղրիմի թաթարների առաջնորդներից համարվող Աբդուլջեմիլ Քըրըմօղլուն թուրքական լրատվամիջոցների հետ հարցազրույցներում սկսել է օգտագործել «Ղրիմի թուրքեր» արտահայտությունը։

Անդրադառնալով Ղրիմում  ռուսական նավատորմի ներկայության հետ կապված խնդրին, Իսպիրյանը նշեց, որ Թուրքիան այն ընկալում է որպես սպառնալիք ուղղված Թուրքիայի անվտանգությանը, հատկապես Ստամբուլին եւ նեղուցներին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ