News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Կիպրոսի հայտնի Այա Նապա հանգստավայրը վերադարձրել է Գինեսի ռեկորդների գրքում իր տեղը՝ կազմակերպելով հունական «Սիրտակի» պարի ամենազանգվածային կատարումը:

Քաղաքապետ Իոաննիս Կարուսոսի խոսքով՝ Այա Նապայի քաղաքային խորհուրդը որոշել է միջոցառումն անցկացնել օգոստոսին: Կազմակերպական մանրամասները գաղտնի են պահվում, որպեսզի տեղեկատվություն չհասնի մրցակից քաղաքներին, որոնք նույնպես այդ ուղղությամբ աշխատանքներ են տանում: Չի հաղորդվում նաեւ պարի մասնակիցների կոնկրետ թիվը:

Հայտնի է միայն, որ զանգվածային պարի համար կօգտագործվի քաղաքի գլխավոր հրապարակը, ինչպես նաեւ հարակից փողոցները, որպեսզի հնարավորություն տրվի հարյուրավոր մասնակիցների ձեռք ձեռքի տված պարել: Նրանց շարքում կլինեն ինչպես պրոֆեսիոնալ պարողներ, այնպես էլ տեղի ակումբների եւ մշակութային ասոցիացիաների խմբեր, նաեւ բազմաթիվ զբոսաշրջիկներ:

Ավելի վաղ Այա Նապան տեղ էր զբաղեցրել Գինեսի ռեկորդների գրքում 2007-ի սեպտեմբերին՝ կրկին Սիրտակիի կատարման համար: Այն ժամանակ պարին մասնակցել էր 268 մարդ: Դրանից հետո Հունաստանի շատ քաղաքներ, նույնիսկ Ավստրալիայի քաղաքներ կարողացել  էին գերազանցել այդ ռեկորդը, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Cyprus Daily-ն:

Նշենք, որ Սիրտակի պարը ստեղծվել է հատում «Գրեկ Զորբա» ֆիլմի համար 1964 թվականին, իսկ երաժշտությունը գրել է լեգենդար հույն կոմպոզիտոր Միկիս Թեոդորակիսը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ