News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Հայտնի բանաստեղծ Հովհաննես Շիրազի որդու` քանդակագործ Արա Շիրազի առողջական վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր: Այս մասին NEWS.am-ին ասաց Առողջապահության նախարարության գլխավոր անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ Անատոլի Գնունին:

Արա Շիրազը անգիտակից է եւ միացված է արհեստական շնչառության ապարատին: Բժիշկը նշեց, որ դրական առաջընթաց կարելի է համարել այն, որ որեւէ բացասական բան չկա:

Որեւէ փոփոխություն չկա նաեւ «Նաիրի» բժշկական կենտրոնում գտնվող սպարապետ Վազգեն Սարգսյանի մոր՝  տիկին Գրետայի առողջական վիճակում: Անատոլի Գնունին ասաց, որ նրա վիճակը կայուն է, բայց դեռ չեն կարող Վերակենդանացման բաժանմունքից տեղափոխել այլ բաժանմունք:

Նշենք, որ Արա Շիրազը մոտ 10 օր է՝ գտնվում է «Նաիրի» բ/կ-ում: Նրա մոտ ախտորոշվել է գլխուղեղի ինսուլտ՝ բազմաթիվ տարբեր հիվանդությունների առկայությամբ: Իսկ տիկին Գրետայի մոտ հայտնաբերվել է ուղեղի արյան շրջանառության սուր խանգարում, որն արտահայտվել է իշեմիկ ինսուլտով։ Նա հիվանդանոց էր տեղափոխվել մարտի 4-ին:

Տպել
Ամենաշատ