News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 17
Տեսնել լրահոսը

Եվրամիությունը կարող է դադարեցնել Ռուսաստանի հետ «Հարավային հոսք» գազատարի հարցերով համագործակցությունը: Այս մասին հայտարարել է էներգետիկայի հարղերով եվրահանձնակատար Գյունտեր Էտինգերը:

«Չեմ փորձելու արագացնել բանակցությունների ընթացքը՝ կապված գազատարերի հետ, օրինակ, «Հարավային հոսքի»: Հակառակը, այդ բանակցությունները կհետաձգվեն»,-հայտարարել է Էտինգերը:

Ըստ նրա՝ անհրաժեշտություն չկա շտապ կերպով միջոցներ որոնելու՝ կապված Եվրոպային մատակարավող էներգիայի ծավալը ավելացնելու հետ: Եվրոպական երկրները գազամատակարարման խափանումներից չեն վախենում, քանի որ ձմեռային ջեռուցման սեզոնն ավարտվել է:

Նա նաեւ հաստատել է, որ կողմ է Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին, փոխանցում է «Ռոսիա 24»-ը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ