News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Վրաստանում բնակչության ընդհանուր մարդահամար կանցկացվի, որը կսկսվի նոյեմբերի 5-ին եւ կտեւի մինչ նոյեմբերի 19-ը, հաղորդում է «Վրաստանի հայ համայնք»-ը:

Մարդահամարի անցկացման ընթացքում աշխատանքի կտեղավորվի մինչեւ 15.000 մարդ, որոնք կիրականացնեն բնակչության փաստացի մարդահամար` կայցելեն բնակարաններ եւ հարցեր կուղղեն քաղաքացիներին», -ասված է Վրաստանի «ՍակՍտատ» Ազգային վիճակագրական ծառայության հայտարարությունում:

Հիշեցնենք, որ վերջին անգամ Վրաստանում բնակչության ընդհանուր մարդահամար է անցկացվել 2002թ.ին: Ստորեւ ներկայացնում ենք երկրի հայ բնակչությանը վերաբերող մի քանի տվյալներ նախկին մարդահամարից.

Վրաստանի բնակչության ընդհանուր քանակն է` 4 371 535 մարդ.

Վրաստանի` ազգությամբ հայ քաղաքացիները` 248 929 մարդ, ինչը կազմում է երկրի ընդհանուր բնակչության 5,7%-ը:  Անհրաժեշտ է նշել, որ բնակչության նախկին մարդահամարի ժամանակ, 1989թ.ին Վրաստանում հայերի քանակը կազմում էր 437 211 մարդ, որը տոկոսային հարաբերությամբ  ընդհանուր բնակչության 8,1 %-ն է: Այդ կերպ 1989-2002թթ. Ժամանակահատվածում  Վրաստանում հայերի քանակը պակասել է 188 282 մարդով:

Թբիլիսիում հայերի թիվը կազմում է 82 586 մարդ (7,63 %), Աճարիայի Ինքնավար Հանրապետությունում՝ 8848 (2,35 %), Գուրիայում՝ 2134 (1,48 %), Իմերեթիում՝ 1890    (0,27 %), Կախեթիում՝ 3789 (0,93 %), Սամցխե-Ջավախքում՝ 113347 մարդ (54,59 տոկոս), Ասպինձայի շրջանում՝ 2273 (17,47 %), Ախալքալաքի շրջանում՝ 57 516 մարդ (94,32 %), Ախալցխայի շրջանում՝ 16879 մարդ (36,58 %), Բորոջոմի շրջանում՝ 3124 մարդ (9,63 %), Նինոծմինդայի շրջանում՝ 32857 (95,77 %), Քվեմո Քարթլիում՝ 31777 մարդ (6,38 %), Շիդա Քարթլիում՝ 3521 մարդ (1,12 %):

Իսկ հիմա եկե՛ք ուշադրություն դարձնենք Մայրենի լեզվի մասին տվյալներին.

Համաձայն «2002թ.ի բնակչության ընդհանուր մարդահամարի» տվյալների` 235 531 հայ որպես մայրենի լեզու նշել են հայերենը: Այսինքն Վրաստանի քաղաքացի հայերի 94,61 %-ը իրենց մայրենի լեզուն համարում են հայոց լեզուն: Միաժամանակ 11 852 վրացի եւ 1 281 ռուս նշել են, որ կատարյալ տիրապետում են հայերենին:

5 692 հայեր նշել են, որ իրենց համար մայրենի լեզուն վրացերենն է: Իսկ 7 525 հայ, որպես մայրենի լեզու է նշել ռուսերենը: Հարկ է նշել, որ  հայերենը որպես մայրենի լեզու է նշել 15 վրացի, 19 ադրբեջանցի: 81 414 հայ նշել է, որ կատարյալ տիրապետում է վրացերենին: 95 618 հայեր հայտնել են, որ ոչ մի այլ լեզվի բացի մայրենիից չեն տիրապետում:

Ցավոք, «ՍակՍտատ»-ը չի հրատարակել ոչ մի տեղեկություն, որի համաձայն հնարավոր կլիներ ուսումնասիրել լեզվական պատկերն ըստ երկրի շրջանների: Մինչդեռ ինչ վերաբերում է կրոնին, Ազգային վիճակագրական ծառայությունը ներկայացրել է հետեւյալ տվյալները, այդ թվում նաեւ ըստ շրջանների.

Վրաստանի 171 139 քաղաքացիներ նշել են, որ Հայ Առաքելական Եկեղեցու հետեւորդներ են, ինչը  կազմում է Վրաստանում ապրող հայության ընդհանուր քանակի 68,б75 %-ը եւ երկրի բոլոր քաղաքացիների քանակի 3,9%-ը: Հայ Առաքելական եկեղեցու հետեւորդներն են. Թբիլիսիում` 51 687 մարդ, Սամցխե-Ջավախքում` 87 827 մարդ, Քվեմո-Քարթլիում` 25 688 մարդ,Աջարիայի ինքնավար հանրապետությունում`3 162 մարդ,Կախեթիում`1 146 մարդ եւ 1629 մարդ Վրաստանի այլ շրջաններում:

Տպել
Ամենաշատ