News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ղրիմի հիմնախնդիրը կարող է անուղղակի ազդեցություն ունենալ ՂԼ խնդրի վրա: Այս մասին, այսօր՝ մարտի 11-ին, մամուլի ասուլիսում հայտարարել է «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը:

Նրա խոսքով՝ Ուկրաինայի շուրջ հակամարտության հետեւանքով Ռուսաստանը կարող է հայտնվել միջազգային մեկուսացման մեջ: «Հայաստանը որպես Ռուսաստանի դաշնակից, նույնպես կհայտնվի նմանատիպ մեկուսացման մեջ՝ դրանից բխող բոլոր հետեւանքներով նաեւ ԼՂ հարցում»,-նշել է Պապյանը:

Քաղաքագետը կարծիք է հայտել, որ Ղրիմում Ռուսաստանին միանալու հարցով նախատեսված հանրաքվեն տեղի կունենա, բայց դրա արդյունքները չեն ճանաչվի որեւէ այլ երկրի կողմից:

«Այդ հարցում Հայաստանի վրա ճնշում կլինի, սակայն չեմ կարող ասել՝ ինչ դիրքորոշում կորդեգրի մեր երկրի իշխանությունը»,-ասել է փորձագետը՝ հավելելով, որ եթե Ռուսաստան-Արեւմուտք հակադրությունը շարունակվի, Արեւմուտքը կփորձի Ռուսաստանի դշնակիցների ցույց տալ, որ այդ երկրի հետ դաշնակցությունը բացասական հետեւանքների է հանգեցնում:

«Հայաստանի ճակատագիրը կախված կլինի Իրանի նախագահ Հասան Ռոհանիի Երեւան այցից, նաեւ նրանից, թե որքանով նա կարող է համաձայնության գալ Իրան-Հայաստան-Վրաստան-Ուկրաինա-Եվրոպա գազատարի շինարարության հարցում: Վճռորոշ կլինի նաեւ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիի այցը այս տարեվերջին»,-ընդգծել է Արա Պապյանը՝ հավելելով, որ Արեւմուտքն ու Իրանը պետք է վերջնականապես հասկանան՝ կարելի՞ է համագործակցել Հայաստանի հետ գոնե տարանցիկ փոխադրումների իրականացման հարցերում:

Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ