News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

2013-2014թթ. ջեռուցման սեզոնին` հոկտեմբերի 1-ից մարտի 1-ներառյալ , «Էյ-Ի-Ջի Սերվիս» ՍՊԸ-ի կողմից ներտնային գազասպառման համակարգերի տեխնիկական  սպասարկում է իրականացվել 512 426 բաժանորդի մոտ: Նշված ժամանակահատվածում ընկերության փականագործները կազմել են թվով 198703 արձանագրություն գազասպառման կենցաղային համակարգի խախտումների վերաբերյալ, որոնցից 121 276-ը անմիջապես վերաբերում են անվտանգության նորմերի խախտումներին:

«Էյ-Ի-Ջի Սերվիս» ՍՊԸ հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, թե նշված ժամանակահատվածում բաժանորդների հեռախոսազանգերի միջոցով գրանցվել է 14926 կանչ, որոնց հիման վրան կատարվել են արտապլանային սպասարկումներ:

Ըստ «Էյ-Ի-Ջի Սերվիս» ՍՊԸ գլխավոր տնօրեն Արսեն Հարությունյանի, 2013-14թթ. ջեռուցման սեզոնում վթարների առումով արձանագրվել են  ընկերության գոյության 7 տարիների  ընթացքում ամենացածր ցուցանիշները: Դժբախտ պատահարների թիվը կազմել է 27՝  նախորդ ջեռուցման սեզոնում գրանցված 46-ի եւ  2011-12թթ.  գրանցված  86-ի դիմաց:

«Ցավոք այս ջեռուցման սեզոնում ունեցանք մեկ մահացության դեպք` նախորդ սեզոնի 4 եւ նախանցածի 11 դեպքերի դիմաց: Թվային առումով տենդենցը միանգամայն դրական է, բայց երբ խոսում ենք մարդկային կյանքի մասին, ապա այդ մեկ դեպքն անգամ պետք է համարենք անընդունելի: Ինչ վերաբերում է վթարների պատճառներին, ապա նշեմ, որ ինչպես այս, այնպես էլ նախորդող ջեռուցման սեզոններին տեղի ունեցած դեպքերը անվտանգության կանոնների շատ հաճախ նույնիսկ տարրական խախտումների պատճառով է»,- նշել է Արսեն Հարությունյանը, միաժամանակ կարեւորելով լրացուցիչ միջոցառումների իրականացման անհրաժեշտությունը, որոնք ուղղված են ներտնային  գազասպառման  համակարգերի  շահագործման  անվտանգության  մակարդակի բարձրացմանը:

Տպել
Ամենաշատ