News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Եթե Ղրիմը Ռուսաստանի կազմ մտնի, ապա Վրաստանը կարող է ՆԱՏՕ-ին անդամակցելու գործողությունների ծրագիր ստանալ:

Վրաստանին ծրագիրը կարող է տրվել Մեծ Բրիտանիայում ՆԱՏՕ-ի սեպտեմբերի գագաթաժողովի ընթացքում, եթե Ղրիմի Ռուսաստանի կազմ մտնի, հայտնում է  «Կոմերսանտը»՝ վկայակոչելով  ՆԱՏՕ-ի  եւ ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի աղբյուրը:

«Ռուսաստանի գործողությունները հանգեցրին Արեւելյան Եվրոպայում դաշինքի վճռական քաղաքականության անհրաժեշտության մասին քննարկումների վերսկսմանը», —հայտնել է ՆԱՏՕ-ի աղբյուրը: Պետդեպի աղբյուրը հաստատել է, որ Վրաստանին գործողությունների ծրագիր տրամադրելը Ղրիմի հարցից է կախված:

Վրաստանի՝ ՆԱՏՕ մտնելու հեռանկարը բացվել էր 2008-ի ապրիլին: Այն ժամանակ Գերմանիայի ու Ֆրանսիայի առարկություններ էին խոչընդոտել դրա իրականացմանը:

Այնուամենայնիվ, ըստ թերթի աղբյուրի, «Եթե Ռուսաստանը հայտարարի Ղրիմն իրեն միացնելու մասին, Վրաստանին գործողությունների ծրագիր տրամադրելը կարելի է լուծված հարց համարել:

Դրան կարող է  խոչընդոտել միայն Գերմանիան: «Ի դեպ, Բեռլինի եւ այլ թերահավատների կարծիքը կարող է փոխվել:  Ղրիմի միացումը Ռուսաստանին ԵՄ մայրաքաղաքներից ոչ մեկն ընդունելի չի համարում»,- վստահ է թերթի զրուցակիցը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ