News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Սերգեյ Բեզռուկովի ռուսական թատրոնի՝ Թբիլիսիում նախատեսված ներկայացումը չի կայանա՝ Ղրիմում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի գործողություններին վերջինիս զորակցության համար, հայտնում է Վրաստանի մշակույթի պալատը:

«Երբեք Վրաստան չեմ բերի որեւէ դերասանի, որը ընդունելի է համարում հակաժողովրդավարական որոշումները», - հայտարարել է մշակույթի պալատի նախագահ Դավիթ Օքիթաշվիլին:

Վրաստանի մշակույթի պալատի հայտարարությունում ասված է, որ ՌԴ ժողովրդական արտիստների նամակի հետ կապված, որում վերջիններս զորակցություն էին հայտնում Վլադիմիր Պուտինին, պալատը որոշել է չեղարկել Սերգեյ Բեզռուկովի թատրոնի՝ մայիսին նախատեսված թբիլիսյան շրջագայությունը»:

«Մենք եւս մեկ անգամ զորակցություն ենք հայտնում Ուկրաինայի ինքնիշխանությանը եւ տարածքային ամբողջականությանը եւ ուկրաինացի հերոսական եւ բարեկամ ժողովրդին», -  հաղորդագրությունից մեջբերում է «Գռուզիա- Online»-ը:

Հիշեցնենք, ՌԴ մշակույթի նախարարությունը հրապարակել է մշակութային այն գործիչների ցանկը, որոնք աջակցում են Ղրիմում  Պուտինի գործողություններին: Նրանց թվում էր Սերգեյ Բեզռուկովը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ