News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

NEWS.am-ը ներկայացնում է հատվածներ «Nouvelles d'Arménie»-ում հրապարակված հոդվածից, որի հեղինակն է տվյալ ֆրանս-հայկական պարբերականի գլխավոր խմբագիր Արա Թորանյանը:

Շվեյցարիան հաղթահարեց դիամակելու փորձությունը: Ոչ ոք չի կարող ասել, որ այն առանց պայքարի էր: Բողոքարկելով Փերինչեքի գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումը, Շվեյցարիայի արդարադատության դաշնային վարչությունը հարգեց իր երկրի արժեքներն ու այդ կերպ հնարավորություն տվեց պաշտպանել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակն ու փաստերի իրականությունը: Սա անհնար էր առաջին ատյանի դատարանում, որտեղ շրջանցեցին հայկական կողմին, թեեւ առաջին հերթին հենց նրան էր անդրադառնում գործընթացը, որն անցել էր նրա թիկունքում ու որի կործանարար հետեւանքները ազդեցին նրա վրա:

Չէր կարող դիտարկվել այս գործի միայն իրավական կողմը, նույնիսկ եթե տեսականորեն ՄԻԵԴ-ն առաջին հերթին նշում էր տվյալ գործում շվեյցարական օրենսդրության ենթադրյալ թերությունների մասին: Գործնականում այս որոշումն ունեցավ քաղաքական հետեւանքներ, ինչի մասին վկայում է դրա կիրառումը ժխտման կողմնակիցների կողմից քարոզչական նպատակներով: Որոշման ցնցող կողմը, որը դատապարտեցին երկու դատավորները՝ հայտնելով իրենց անհամաձայնությունը, կապված է դրդապատճառների հետ:

Ինչպես ակնկալում է Շվեյցարիայի արդարադատության դաշնային վարչությունը, 17 դատավորից բաղկացած Մեծ պալատը տվյալ գործի քննարկման ժամանակ, իհարկե, պետք է հստակեցնի, թե Շվեյցարի իշխանությունները հնարքների կիրառման ինչպիսի հնարավորություններ ունեն հակառասիստական նորմերի կիրառման դեպքում: Սակայն ամեն դեպքում այն նաեւ բարոյական պարտավորություն կունենա առավել շատ ուշադրություն, խստություն ու խորաթափանցություն դրսեւորել իր փաստարկներում, եթե այն չի ցանկանում ճանապարհ հարթել  ժխտման համար, ինչը որ սպառնում է թույլ տալ 2013թ.-ի դեկտեմբերի 17-ի  որոշումը: Պայմանը լավագույնս կկատարվի, եթե առաջիկա գործընթացքում տեղ հատկացվի նաեւ հայ զոհերին: Արդարության տեսակետից, հավանաբար, սա նվազագույնն է, որ կարող է անել արդարադատությունը հանուն մարդու իրավունքների:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ