News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Երեւանում Եղիշե Չարենցի հուշահամալիրի մոտ այսօր՝ մարտի 13-ին, ժամը 12-ին, կմեկնարկի գրական-գեղարվեստական միջոցառումների շարք՝ նվիրված Ե. Չարենցի ծննդյան 117-ամյակին:

Նույն օրը Ե. Չարենցի տուն-թանգարանում կբացվի «Կոմիտաս եւ Չարենց» խորագրով ցուցահանդեսը. առաջին անգամ կցուցադրվի Կոմիտասի թաշկինակը /1913թ./ եւ այլ մասունքներ: Ցուցահանդեսը կուղեկցվի համերգով, կհնչեն Կոմիտասի ստեղծագործությունները: Ժամը 15:30-ին կկայանա Ե. Չարենցի «Երկիր Նաիրի» վեպի իտալերեն թարգմանության շնորհանդեսը:

Միջոցառումների շարքը կազմակերպել են Ե. Չարենցի տուն-թանգարանը, Հայաստանի գրողների միությունը եւ Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչությունը:

Տպել
Ամենաշատ