News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Էստոնացի լուսանկարիչ Կաուպո Կիկասը Google-ի քարտեզների վրա հայտնաբերել է լքված կինոթատրոն՝ եգիպտական Շարմ-էլ-Շեյխից ոչ հեռու: Այդ բացահայտման մասին Կիկասը գրել է իր բլոգում:

Հաղորդվում է, որ Google maps-ի վրա լուսանկարիչը տեսել է տարօրինակ անհարթ օբյեկտ, որը գտնվում էր Սինայի թերակղզում: Ասիան ու Աֆրիկան միավորող եռանկյունաձեւ հողակտորի վրա հողի մեջ թաղված բացօթյա կինոթատրոն է եղել:

Այդ թեմայի ուսումնասիրման ընթացքում պարզվել է, որ հսկայական կինոթատրոնը անապատի մեջտեղում ֆրանսիացի ձեռներեցը կառուցել է տաս տարի առաջ: Նա գնել էր էկրան, նստարաններ եւ այն ամենը, ինչն անհրաժեշտ էր անապատի մեջտեղում այդ գաղափարը կյանքի կոչելու համար: Սակայն ցուցադրության օրը գեներատորը չի գործել ու անապատում դեբյուտային ցուցադրությունը խափանվել է: Այս մասին հաղորդում է «Ռոսիա 24»-ը:

Հավանաբար տեղի իշխանություններին դուր չի եկել օտարերկրացու գործողությունները ու նրանք արգելել են վերջինիս շարունակել այն: Նա ամեն ինչ թողել ու հեռացել է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ