News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Եղիշե Չարենցի ծննդյան օրվա կապակցությամբ այսօր՝ մարտի 13-ին ցուցահանդես է բացվել «Կոմիտաս եւ Չարենց» խորագրով, որտեղ արժեքավոր որոշ իրեր ցուցադրվում են առաջին անգամ:

Երեւանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունից հայտնում են. «Մեծանուն գրողի հուշարձանին են այցելել Երեւանի հիմնական դպրոցների աշակերտներ, անվանի արվեստագետներ։ Երեւանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետն ու աշխատակիցները քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից ծաղկեպսակ են դրել Եղիշե Չարենցի հուշարձանին։ 

Չարենցի ծննդյան տարեդարձին նվիրված դպրոցականների միջոցառումն այս տարի առաջին անգամ Երեւանում եւ Ստեփանակերտում միաժամանակ է մեկնարկել.  միջոցառման ընթացքում ներկաները նաեւ ուղիղ հեռակապով ունկնդրել են միմյանց։

Չարենցի հուշահամալիրից չարենցասերները ոտքով գնացել են բանաստեղծի տուն-թանգարան, որտեղ շարունակվել է Չարենցի 117-ամյակին նվիրված միջոցառումը։ Ինչպես արդեն սովորույթ է դարձել, Ե. Չարենցի տարեդարձի օրը նրա տուն-թանգարանը համալրվում է չարենցյան արժեքավոր իրերով։ Այս տարի այն Չարենցի մտերիմ Ռեգինա Ղազարյանի հեղինակած դիմանկարն էր, որը Երեւանի համար 136 դպրոցի տնօրեն Գրետա Թունյանը նվիրաբերել է մեծանուն գրողի թանգարանին։ Դիմանկարը Ռեգինա Ղազարյանը շուրջ 25 տարի առաջ նվիրել էր Գրետա Թունյանի ընտանիքին։ 

Բանաստեղծի տուն-թանգարանում նաեւ Եղիշե Չարենցի ծննդյան 117-րդ տարեդարձին նվիրված ցուցահանդես է բացվել՝ «Կոմիտաս եւ Չարենց» խորագրով։ Ցուցադրությունում ներառված արժեքավոր որոշ իրեր ցուցադրվում են առաջին անգամ»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ