News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Թուրքիայի Վան նահանգի Շատախի շրջանի Քորլու գյուղում գտնվող եւ որպես խոտի պահեստ օգտագործվող եկեղեցին որոշվել է պահպանության տակ առնել։

Թուրքական Bugun պարբերականի փոխանցմամբ՝ օրեր առաջ մամուլում լուրեր էին տարածվել, որ Վանի Շատախի շրջանի գյուղերից մեկում հայկական եկեղեցին որպես խոտի պահեստ են օգտագործում, ինչից հետո Վանի տուրիզմի եւ մշակույթի վարչության պետ Մուզաֆեր Աքթուղը միջոցներ է ձեռնարկել։

Մուզաֆեր Աքթուղը հայտարարել է, թե եկեղեցին պետական պահպանության տակ առնելու համար արդեն 4 հոգանոց հանձնաժողով է կազմվել, ովքեր տեղում կուսումնասիրեն եկեղեցին։ Նա նշել է, թե հանձնաժողովի  կազմված զեկույցից հետո եկեղեցու տարածքը կներառվի պետական պահպանության ցանկի մեջ։

Վանի տուրիզմի եւ մշակույթի վարչության պետ Մուզաֆեր Աքթուղը շեշտել է, թե անընդունելի է, որ եկեղեցին որպես խոտի պահեստ օգտագործեն՝ նշելով, թե հարկ եղած դեպքում եկեղեցու վերանորոգման համար գրություն կուղարկեն Մշակույթի եւ տուրիզմի նախարարություն։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ