News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Վրաստանի էկոնոմիկայի նախկին նախարար Կախա Բենդուկիձեն կարծում է, թե Ուկրաինան ազգային պետության մեջ կմիավորի տարբեր տարածաշրջանների բնակիչների միջեւ խորը հանդուրժողականությունը: Նման պնդում նա արել է «Ուկրաինայի արտակարգ տնտեսական գագաթնաժողովի» ընթացքում:

«Ուկրաինայի՝ որպես ազգային պետության համախմբման հիմքը պետք է լինի բոլոր հատվածների նկատմմբ հանդուրժողականությունը: Այլապես ոչինչ դուրս չի գա: Դա ես հստակ գիտեմ»,- ընդգծել է բենդուկիձեն:

Նա նաեւ Ուկրաինային կոչ է արել անհապաղ գործել Ղրիմի ԻՀ հարցում: «Ձեզ պետք չէ մտածել 20 տարի կատարյալ որոշումների մասին, ապա գործել»,- ասել է Բենդուկիձեն: Նա չի կոնկրետացրել, թե ինչ գործողություններ նկատի ունի, որ պետք է կատարի Ուկրաինան:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ