News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Լոս Անջելեսի շրջանում տեղի կունենա «Հոյ Լարի» խմբի երկար սպասված ամենամյա համերգը՝ նախատեսված 1-10 տարեկան երեխաների համար: Միակ համերգը տեղի կունենա մարտի 29-ին Լա-Կանյադա-Ֆլինթրիջում: Այս մասին գրում է «Asbarez»-ը:

«Հոյ Լարի» խումբը ձեւավորել են Պաոլա Քասաբյանն ու Ջանեթ Եթենեկյանը: Նրանց դինամիկ դուետը գրավում է բոլոր տարիքի երեխաներին: Խումբը դրդում է պարելու ու ուրախանալու: Նրանց երաժշտության նպատակն է խրախուսել երեխաներին երգել հայերենով ու զարգացնել լեզվական հմտութունները՝ ձեւավորման շրջանում: Երգերը երեխաների մեջ ընտանիքի, ընկերների ու համայնքի հանդեպ սեր է ներարկում:

Խմբի սկավառակները գովեստի են արժանացել թե փոքրիկների, թե նրանց ծնողների կողմից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ