News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի եւ ընդդիմադիր «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչների հանդիպումը, ըստ ամենայնի, կկայանա մինչեւ շաբաթավերջ: Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասել է «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը՝ չպատասխանելով հարցին՝ արդյոք հանդիպմանը մասնակցելու է Րաֆֆի Հովհաննիսյանը, թե ոչ:

Հակոբյանի խոսքով, ներկայումս քննարկվում է հանդիպման վայրն ու տեղը, նաեւ օրակարգը. «Կարծում եմ՝ հանդիպումը կկայանա առաջիկայում: Ըստ էության, հանդիպմանը քննարկվելու են հարցեր, որոնք կան չորս խորհրդարանական խմբակցությունների օրակարգում, նաեւ այլ քաղաքական ուժերի հետագա քայլերի ճանապարհային քարտեզը: Մեր նպատակն է համատեղ օրակարգի ձեւավորումը»:

Նշենք, որ Գագիկ Ծառուկյանն արդեն հանդիպել է ՀՅԴ եւ Հայ ազգային կոնգրես կուսակցությունների ներկայացուցիչներին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ