News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Երեւանի կենդանաբանական այգու փղին՝ Գրանդին, կտեղափոխեն Թբիլիսիի կենդանաբանական այգի: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Երեւանի կենդանաբանական այգու մամուլի պատասխանատու Կարինե Մուրադյանը:

Նրա խոսքով՝ փիղը ժանիքների վիրահատության կարքի ունի, Երեւանի կենդանաբանական այգին դեռ չունի համապատասխան կլինիկա, իսկ Թբիլիսիի կենդանաբանական այգում կան վիրաբուժական տվյալ միջամտության համար անհրաժեշտ պայմանները: Բացի այդ, Երեւանի կենդանաբանական այգում նա միայնակ էր, հնարավորություն կստեղծվի սերունդ ունենալ:

Կարինե Մուրադյանը նաեւ հաղորդել է, որ Թբիլիսիից Երեւան նոր փիղ կբերեն, որը 10 տարով փոքր է Գրանդից: Այդ ընթացքում, ընդգծել է նա, որ կենդանաբանական այգին ժամանակ կունենա նոր ազատավանդակ կառուցել՝ միջազգային չափանիշներին համապատասխան:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ