News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Հանրապետական կուսակցության Գործադիր մարմնի հերթական նիստի ժամանակ քննարկվել են մարտի 9-ի համայնքային ընտրությունները: Այս մասին այսօր` մարտի 13-ին, նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

«Ինչպես գիտեք, 40 համայնքներից 28-ում հաղթեցին մեր ներկայացուցիչները: Բացի դրանից 8 անկուսակցական գյուղապետերից չորսը ցանկություն է հայտնել միանալ մեր կուսակցությանը»,- ասաց նա:

Հունիսի 8-ին նախատեսվում են ընտրություններ նաեւ Գորիսում եւ Ջերմուկում, որտեղ ՀՀԿ-ն անպայման թեկնածուներ է ունենալու: Գործադիր մարմնի նիստին քննարկվել է նաեւ մարտի 29-ին կայանալիք միջազգային գիտաժողովի վերաբերող հարցեր:

«Գիտաժողովի հիմնական նպատակն է Մաքսային միությանն անդամագրելու պատճառների եւ սպասվելիք արդյունքների մասին խոսելը»,- նշեց ԱԺ փոխնախագահը:

Նշենք, որ մայիսի երկրորդ կեսին սպասվում է նաեւ ՀՀԿ 15-րդ համագումարը, որի համար կուսակցությունն արդեն շուրջ 650 հանդիպում է ունեցել մարզերում:

Տպել
Ամենաշատ